Հունիսի 27-ին Տուլայի Բոգորոդիցկի շրջանային դատարանը քննել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության քրեական գործը: Մեղավոր են ճանաչել Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Արշակ Քոչարյանին:
Դատարանը պարզել է, որ փետրվարի 26-ին պետավտոտեսչության երկու տեսուչներ վերահսկում էին երթեւեկությունը ճանապարհին, երբ նկատել են ՎԱԶ-2107 մակնիշի մեքենան: Ղեկին եղել է Քոչարյանը:
Տեսուչ Ալեքսանդր Գրեչիշկինը հրահանգել է նրան կանգնեցնել մեքենան, սակայն վավորդը ոչ միայն չի կանգնել, այլեւ հընթացս քշել է ոստիկանի վրա: Վերջինս նետվել է մեքենայի կապոտին եւ, Քոչարյանը մի քանի կմ տարել է նրան: Վայ-վարորդին դատապարտել են 5 տարվա ազատազրկման:




























