Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումից, մոտ ապագայում պետք չէ ակնկալել առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, քանի որ բացակայում է դրա համար անհրաժեշտ հողը: Այդպիսի կարծիք հունիսի 28-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կետրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Նա ընդգծել է, որ ներկայումս ձեւավորված միջազգային դրությունը չի նպաստում այդպիսի հակամարտությունների լուծմանը: Ընդ որում, նա չբացառեց Չինաստանի եւ Իրանի հետաքրքրությունների աճը ղարաբաղյան հակամարտության հարցում, հաշվի առնելով տարածաշրջանում Պեկինի ներկայության ավելացումը:




























