Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:
Նախարարի մեկ այլ հրամանով, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:




























