Հայաստան նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 28-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերին:

«Միացյալ Նահագների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում համարում ենք կայունությունն ամրապնդող գործոն: Մենք գոհունակություն ենք հայտնում մի շարք ոլորտներում մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց ունենալու կապակցությամբ եւ, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ առաջընթաց ունենաք երկկողմ տնտեսական առեւտրական հարաբերություններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան` ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերն, ընդգծել է, որ գերազանց հանդիպումներ է ունեցել Հայաստանում:

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը: