Հունաստանի խորհրդարանում այսօր կայանալու է տնտեսման նոր կոշտ մեթոդների քվեարկությունը: Նոր մեթոդներով նախատեսվում է կրճատել բյուջետային ծախսերը 28 միլիարդ եվրոյով եւ ավելացնել հարկերը:

Նման միջոցների կիրառումը գլխավոր պայմանն է, որպեսզի Հունաստանը ստանա Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 12 միլիարդ վարկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ նախօրեին Հունաստանում 48-ժամանոց համընդհանուր գործադուլ է սկսվել քվեարկության կապակցությամբ: