Տավուշի մարզում հունիսի 28-ին Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում` ընկուզենու վրա հայտնաբերվել է հոսանքահարված դիակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիակն իջեցնելու համար  անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Դալլաքյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: