Ուղղափառության խորհրդարանական ասամբլեայի 18-րդ նստաշրջանին, որը Փարիզում տեղի է ունեցել  հունիսի 21-24-ը, Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների՝  հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել։

Բանաձեւում, մասնավորապես, ասվում է, «Ուղղափառության խորհրդարանական ասամբլեան իր աջակցությունն է հայտնում Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարի ավարտին եւ 20-րդ դարասկզբին քրիստոնյա ժողովուրդների ցեղասպնաության ճանաչմանն եւ դատապարտմանը»։

Բանաձեւը նաեւ դատապարտում է ժամանակակից Թուրքիային նրա համար, որ վերջինս չի ցանկանում ճանաչել հայերի, հույների եւ ասորիների՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին իրականացրած ցեղասպանությունը։ Ուղղափառության խորհրդարանական ասամբլեան դատապարտում է նաեւ Թուրքիայի տարածքում այդ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ոչնչացման ցանկացած փորձ։

Բանաձեւում կոչ է հնչում, որ քաղաքակիրթ երկրները պետք է Թուրքիային պարտադրեն պատասխանատվություն ստանձնել Օսմանյան Թուրքիայում Քրիստոնյաների ցեղասպանության հարցում։