ԵԽԽՎ-ն հիասթափված է Կազանում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը պայմանավորվածությունների բացակայությունից:

«ԵԽԽՎ-ն, իհարկե, աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, մենք աջակցում ենք Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ երկու երկրների նախագահների հանդիպումների շարունակմանը»,- ասել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ ապագայում այդ երկխոսությունն ուղեկցվելու է կոնկրետ արդյունքներով, հաղորդում է Trend-ը:

Կազանում հունիսի 24-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: