Երկուշաբթի Տոկիոյի հարեւանությամբ Թիբա նահանգի Յատիմատա քաղաքում բեռնատարը վթարի է ենթարկել դպրոցականներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Դեպքի հետեւանքով զոհվել է երկու դպրոցական: 6-10 տարեկան երեք երեխա ստացել է վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել մայթեզր չունեցող գյուղական ճանապարհին: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է ազգույշ վարելու կասկածանքով, որի հետեւանքով մարդիկ են զոհվել:





























