Եգիպտոսն աջակցում է պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ արդար եւ մշտական լուծում գրանցելու ջանքերը: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Իսրայելի նորընտիր վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ առաջին հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Reuter-ը:
Նա նշել է, որ կարեւոր է շարունակել աջակցել Եգիպտոսի՝ Գազայի հատվածը վերականգնելու ջանքերին:
Բենեթի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին հրադադարի հարցում աջակցության մեջ, որը վերջ էր տվել մարտական գործողություններին, եւ նրա միջնորդությանը Գազայում անհետ կորած կամ գերեւարված իսրայելցիներին որոնելու գործում:
Եգիպտոսն ու Քաթարը խոստացել են հատկացնել 500-ական միլիոն դոլար գազայի վերակառուցման համար:
Իսրայելը հայտարարում է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե գրանցվի առաջընթաց 2014 թվականին Գազայում պատերազմի ժամանակ անհետ կորած երկու զինվորներին, ինչպես նաեւ երկու քաղաքացիական անձանց վերադարձնելու ջանքերում: ՀԱՄԱՍ-ը հերքում է վերականգնման եւ անհետ կորածների որոնման միջեւ ցանկացած կապը:




























