Թուրքիան դադարեցրել է թռիչքները եւ բոլոր ուղիղ չվերթները Բանգլադեշից, Բրազիլիայից, Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից, Նեպալից եւ Շրի Լանկայից՝ կորոնավիրուսի նոր տեսակների պատճառով, հաղորդել է Reuters-ը:

Այլ երկրներից Ժամանող, սակայն վերջին 14 օրվա ընթացքում վերոնշյալ երկրներում գտնված անձանցից պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ արված ժամանումից առավելագույնը 72 ժամվա ընթացքում եւ 14 օր մնալ կարանտինում:

Նրանք, ովքեր ժամանում են Պակիստանից եւ Աֆղանստանից կամ այնտեղ են գտնվել վերջին 14 օրվա ընթացքում, ժամանելուն պես 10 օրվա կարանտինի մեջ են մնալու Թուրքիայում: