Հայաստանի Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը նախատեսում է սկզբունքային նորամուծություններ, որոնք թույլ կտան զգալիորեն բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Այս մասին Հայաստանի ազատ արձակված Ազգային ժողովի արտահերթ նիստում, հունիսի 30-ին, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, նախաքննության գործընթացում նախատեսվում է ներառել քրեական գործի հարուցման փուլ։ «Այս նախագծում ճշտվում են նաեւ հարկադրման, կալանավորման եւ ձերբակալման միջոցների կիրառման հիմքերը, նպատակներն ու ընթացակարգերը։ Բացի այդ, ընդլայնվում եւ օպտիմալացվում են խափանման միջոցի կիրառմամբ պայմանները։ Վերանայված են նաեւ կալանավորման տեսակները։ Այսպես, որպես մեղադրյալին դատարան բերելու առանձին տեսակ ներդրվել է կալանավորման մեխանիզմ»,- պարզաբանել է փոխնախարարը։ Միեւնույն ժամանակ, կներդրվեն խափանման այնպիսի նոր միջոցներ, ինչպիսին են տնային կալանքն ու վարչական վերահսկողությունը։

Ընդ որում, արդյունավետության բարձրացման եւ փաստաթղթաշրջանառության նվազեցման, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի փոքրացման համար կտրամադրվի էլեկտրոնային տարբերակով քրեական վարույթի գրանցման հնարավորություն։

Բացի այդ, Հայաստանում կներդրվի հետահար նախաքննության եւ դատական վարույթի ինստիտուտ։

Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում այն նոր Քրեական օրենսգրքի հետ միասին ուժի մեջ կմտնի 2022թ.։