Այսուհետ փոխվարչապետը կհամակարգի մարզպետների գործունեությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լուծարված ԱԺ-ի արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները կկիսվեն: Մասնավորապես, փոխվարչապետը կհամակարգի մարզպետների գործունեությունը՝ նրանց գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով»,-ասաց Պապոյանը:

Բացի այդ, փոխվարչապետը կքննարկի պետբյուջեով նախատեսված ծրագրերը, ինչպես նաեւ մեխանիզմները եւ միջոցները, որոնք նախատեսված են տարածքների բալանսավորված զարգացման ապահովման համար:  

«Փոխվարչապետը կվերահսկի նաեւ մարզպետի աշխատակազմի գործունեությունը, կծանոթանա նրանց գործունեության արդյունքների հետ»,-նշեց պատգամավորը: