Ծաղկաձորում հուլիսի 4-ի առավոտյան կմեկնարկի «Բոլոնիան 2010 հետո` ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը: Ամառային դպրոցին մասնակցում են շուրջ 15 երկրների ուսանող- ներկայացուցիչներ:

Դպրոցի բացման պաշտոնական արարողությանը կմասնակցի եւ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ամառային դպրոցը կազմակերպվում է «Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: