Մեծ Բրիտանիայում հունիսի վերջին օրն ընթանում է պետական հատվածի աշխատակիցների 24-ժամյա գործադուլի պայմաններում: Աշխատակիցները հանդես են գալիս կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեմ: Դա կառավարության՝ երկրում կոշտ տնտեսման միջոցներից մեկ է:
Կենսաթոշակային բարեփոխումը ենթադրում է թոշակի տարիքի բարձրացում եւ կենսաթոշակային հիմնադրամներին թոշակի գումարի մուծման ավելացում: Իշխանությունները պնդում են տվյալ բարեփոխման վրա՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ բյուջեի դեֆիցիտի դեմն առնելու համար:
Ողջ երկրով մեկ այսօր փակ են դպրոցների մեծ մասը, չեղյալ են հայտարարվել ավիաչվերթների զգալի մասը, քանի որ գործադուլին մասնակցում են ներգաղթի ծառայության աշխատակիցները:




























