Գարեգին Բ կաթողիկոսն իր հովվապետական այցի շրջանակներում, հունիսի 29-ին այցելել է Վասիլեւսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան սուրբ Հարություն եկեղեցի:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տաճարում մատուցված աղոթքից հետո նա ծաղիկներ է դրել գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի եւ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:

Այնուհետեւ հայկական պատվիրակությունը մեկնել է Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր այցելել է Սամվել Մովսիսյանի բարերարությամբ կառուցված ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի:

Նույն օրը, ավարտելով հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգում, Գարեգին Բ-ն մեկնել է Լատվիա: