Microsoft-ի օպերացիոն համակարգը կարելի է կոտրել տպիչի միջոցով, տեղեկացնում է Neowin պարբերականը։
ԱՄՆ կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքի պահպանության գործակալության (Cybersecurity and Infrastructure Security Agency, CISA) փորձագետները հայտնաբերել են խոցելիություն Windows-ի ակտուալ տարբերակներում։ Նրանց հայտնաբերած էքսփլոյթը PrintNightmare անվանումով թույլ է տալիս հեռահար թափանցել համակարգ եւ ստանալ դրա վերահսկողությունը։
Մասնագետները բացատրել են այս խոցելիությունը նրանով, որ այն կապված է Windows Print ներկառուցված սերվիսի հետ։ Խնդրահարույց գործառույթն օգտագործվում է միայն տպիչի դրայվերները տեղադրելու ժամանակ, բայց դրա հեռահար հասանելիությունը սահմանափակված չէ, ինչը փաստորեն չարամիտների առջեւ բացում է կոտրելու միջոցներ։
Microsoft-ում արդեն արձագանքել են խնդրին՝ գրանցելով էքսփլոյթն իրենց աջակցության կայքում։ Ընկերության ինժեներները հայտարարել են, որ ներկա պահին խոցելիությունից կարելի է պաշտպանվել երկու մեթոդով։ Առաջին դեպքում անհրաժեշտ է անջատել Windows տպագրության հերթը կարգավորողի ծառայությունը, բայց այդ ժամանակ փաստաթղթերի տպումը ընդհանուր սարքի միջոցով, ինչպես հեռահար, այնպես էլ լոկալ, ամհասանելի կլինի։ Երկրորդ դեպքում կարելի է մտցնել սահմանափակումներ ցանցում հեռահար հասանելիության համար. այդ ժամանակ տպելու հնարավորությունը լոկալ ցանցով կմնա։
Կորպորացիայի ներկայացուցիչները չեն ճշտել, թե երբ խնդիրը կլուծվի վերջնականապես։ PrintNightmare էքսփլոյթին տրվել է «կրիտիկական սխալ» վիճակ։





























