Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ շամպայնը ֆրանսիական անվանում է:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ժյուլեն Դենորմանդին Sud Radio-ի եթերում:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովում չեն համաձայնել Ռուսաստանում գինեգործության մասին օրենքի հետ,եւ որոշել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եվրոպական ընկերությունները պաշտպանելու համար:

Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս շամպայն բառն օգտագործել խմիչքի նկատմամբ, որն արտադրվումէ  Ռուսաստանում: