Հնագետները մտադիր են Անտարկտիկայում հայտնաբերել Endurance նավի բեկորները աղետից 106 տարի անց, գրում է Planet- today-ը:

Էռնեստ Շեքլթոնի արշավը կազմակերպվել էր 1914-1917 թվականներին, սակայն 1915 թվականի հունվարի 18-ին նրա նավը՝ Endurance-ը, խրվեց-մնաց բեւեռասառուցային դաշտում Ուեդելլա ծովում:

Ձուղակում մի քանի ամիս անցկացնելուց հետո նույն տարվա նոյեմբերին նավը կիսվեց սառույցներով եւ խորտակվեց: Այժմ հնագետները պատրաստվում են մեկնել աղետի վայր:

Անձնակազմին հաջողվել է անցնել սառույցների միջով Էլեֆանտ կղզի, որտեղ մարդկանց մեծամասնությունը մնացել է՝ սպասելով օգնության, այն դեպքում, երբ Շեքլթոնը եւ 5 այլ հետազոտողներ ոչ մեծ նավով ուղեւորվել են օգնության համար: Շեքլթոնը վերադարձել է եւ փրկել է իր թիմի մի մասին 1916 թվականի օգոստոսի 30-ին:

«Խորտակված նավի բեկորները գտնելը բավական գայթակղիչ հեռանկար է»,-ասել է Endurance-22 հետազոտության գծով տնօրեն եւ ծովային հնագետ Մենսուն Բաունդը: