Շոտլանդիայում James Gillespie High School-ը ծրագրից հանել է Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը ռասիզմի պատճառով, գրում է Daily Telegraph-ը:

Դպրոցում անգլերեն եւ գրականություն առարկայի դասավանդող Ալան Քրոսբին ասել է, որ այդ վեպը հազվադեպ են ուսումնասիրում դպրոցում, քանի որ այն հնացած է եւ խնդրային:

«Վեպում հնացած է ոչ սպիտակ ռասայի ներկայացուցիչների հանդեպ մոտեցումը»,-ասել է Քրոսբին: