Վատիկանում պատմել են վիրահատությունից հետո Հռոմի պապի առողջական վիճակի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեկ երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ջերմությունը բարձրացել է:
«Երեկ երեկոյան պոնտիֆիկոսի ջերմությունը ժամանակավոր բարձրացել է: Այսօր առավոտյան նա ստուգում է անցել, նկարել են կրծքավանդակը, արդյունքները որեւէ խնդիր չեն հայտնաբերել»,-ասվում է Սուրբ աթոռի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հռոմի պապը շարունակում է պլանային բուժումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նա հիվանդանոցում կմնա 7 օր:





























