Վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Այսօր՝ հուլիսի 8–ին, ժամը 19:40-ի սահմանում, Ավան-Առինջ թաղամասի Տաշքենդիի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի 64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը:




























