Հայիթիի սպանված նախագահի կինը՝ Մարտին Մոիզը, կայուն վիճակում գտնվում է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում, Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի նստավայրի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հայիթիի վարչապետ Կլոդ Ժոզեֆին:

«Հինգշաբթի օրվա դրությամբ, բարեբախտաբար, նա կայուն վիճակում գտնվում է <...> ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում», - ասել է նա:

Հայիթիի առաջին տիկինը հրազենային վնասվածքներով չորեքշաբթի տեղափոխվել է Ֆլորիդա: Մոիզն ունի ձեռքի եւ ազդրի հրազենային վնասվածքներ, ինչպես նաեւ ափի եւ որովայնի ծանր վնասվածքներ:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է չորեքշաբթի գիշերը նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Չորեքշաբթի ավելի ուշ կառավարությունը հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին որոշում է կայացրել: