Հայիթիի  ոստիկանությունը նախագահի սպանության մեջ կասկածվող 11 անձի է ձերբակալել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հայիթիի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ հարձակմանը մասնակցած անձանց թիվը հասնում է 28-ի:

7 հարձակում գործած անձինք լիկվիդացվել են ձերբակալության ժամանակ, եւս մի քանիսը հետախուզվում է:

Նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել անհայտ անձանց հարձակման հետեւանքով: