Պարագվայի առաջին տիկնոջ՝ Սիլվանաս Լոպես Մորեյրա դե Աբդոյի հարազատների դիերը հայտնաբերվել են Ֆլորիդա նահանգի Սարֆսայդ քաղաքում փլուզված բնակելի շենքի փլատակների տակ: Այս մասին հայտարարել է Հարավային Ամերիկայի Հանրապետության ՆԳՆ ղեկավար Էվկլիդես Ասեվեդոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Հաստատվել է Սոֆյա Լոպես Մորեյրայի, Լուիս Պետենհիլի եւ նրանց կրտսեր որդու դիերի հայտնաբերումը»,- ասել է նա ABC Color-ի եթերում:

Առաջին տիկնոջ քրոջից, ամուսնուց եւ նրանց որդուց բացի, բնակարանում պետք է գտնվեին նրանց երկու դուստրերը: Նախարարի խոսքով՝ նրանց որոնումները շարունակվում են:

Շենքի փլուզումից հետո Պարագվայի առաջին տիկինը մեկնել է Ֆլորիդա՝ դեպքի վայրից փրկարարական աշխատանքների ընթացքին հետեւելու համար: