Հուլիսի 4-ին կործանված C-130 ռազմական ինքնաթիռի ձայնագրիչի վերծանումը կարող է տեւել գրեթե մեկ ամիս: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Մեյնարդ Մարիանոն, հայտնել է Inquirer-ը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռի «սեւ արկղը» այժմ ԱՄՆ-ի ճանապարհին է: ԱՄՆ-ում ավիավթարների ուսումնասիրության մասնագետները կվերլուծեն տվյալները, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի՝ մոտ մեկ ամիս:

Մինչ օրս պարզվել են ավիավթարի արդյունքում զոհված 20 զինծառայողների աճյունները: 29 աճյուն դեռ չի նույնականացվել իշխանությունների կողմից: C-130 ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղուց դուրս գալուց հետո՝ հուլիսի 4-ին Սուլուի նահանգում վայրէջք կատարելիս: