Չիլիական Մապուչե ժողովրդի առաջնորդի որդին սպանվել է ոստիկանության կողմից Արաուկանիա նահանգում անկարգությունների ընթացքում, ինչը կարող է խանգարել պետության եւ բնիկ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավման փորձերին, տեղեկացնում է Reuters-ը։

Տեղեկացվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ոստիկանության եւ ենթադրյալ չարագործների միջեւ բախման ժամանակ, անտառնտեսությունում, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի լարվածության սրացման տարածաշրջանում։ Բնիկ ժողովուրդները տասնամյակներ շարունակ հայտարարում էին, որ իրենց տարածքն անօրինաբար յուրացվել է գյուղատնտեսական եւ անտառային ընկերությունների կողմից, որոնք գործում են պետության մասնակցությամբ։

Զոհը 26-ամյա Էռնեստո Լլաիթուլն է, տեղեկացնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Չիլիի դատախազությանը։ Նա Մապուչեի առաջնորդ, Coordinadora Arauco - Malleco ակտիվիստական խմբի ներկայացուցիչ Հեկտոր Լլաիթուլի որդին էր։

Չիլիի մարդու իրավունքների ինստիտուտը հայտարարել է, որ հրաձգությունն «էլ ավելի կսրի բարդ իրավիճակը տարածաշրջանում»՝ կոչ անելով «օպերատիվ, խոր եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել»։

Չիլիի ոստիկանությունը, ինչպես եւ դատախազությունը, հրաժարվել են մեկնաբանություններից։