Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի առաջնորդները ցանկություն են հայտնել ավելի ամրապմդել իրենց կապերը՝ կիրակի փոխանակվելով ուղերձներով նրանց երկրների միջեւ պաշտպանության պայմանագրի 60-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդւոմ է ABC News-ը:
Սի Ցզինպինին ուղղված ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր կառավարության «անփոխարինելի դիրքորոշումն է բարեկամական եւ կոոպերատիվ հարաբերությունների անդադար զարգացումը» երկրների միջեւ, հաղորդում է կորեական պետական կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:
Սի Ցզինպինն իր հերթին հայտարարել է իր ուղերձում, որ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու սատարում են միմյանց»:
Այն, որ Հյուսիսային Կորեան կփնտրի ավելի մեծ աջակցություն Չինաստանից՝ իր գլխավոր դաշնակից եւ բարեկամից, ակնկալվում էր, քանի որ երկիրը պայքարում է տնտեսական դժվարությունների, կորոնավիրուսի խորացող համավարակի եւ իր միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ-ի քայքայիչ պատժամիջոցների դեմ: Չինաստանն իր հերթին համարում է, որ հյուսիսկորեական կոլափսի կանխարգելումն ունի որոշիչ նշանակություն իր անվտանգության շահերի համար, եւ անհրաժեշտ է ամրապնդել կապերը Հյուսիսային Կորեայի եւ մյուս դաշնակիցների հետ Միացյալ Նահանգների հետ դաժան մրցակցության ֆոնին, ասում են որոշ փորձագետներ:





























