Ամերիկյան Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում կրակոցների արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս 5-ը ծանր վիրավորվել են, հայտնում է տեղական El Paso Times թերթը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությունը:
Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի մերձակա անապատում, որտեղ տեղացիները սովորաբար գալիս են խարույկի շուրջ երեկույթներ կազմակերպելու կամ ջիպով զբոսնելու ավազաթմբերի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թերթը գրում է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել կրակոցների մասին: Տեղ հասնելուն պես շերիֆի գրասենյակի աշխատակիցները մի քանի վիրավոր եւ մեկ զոհ են հայտնաբերել՝ 21-ամյա երիտասարդի: Հրաձգության դրդապատճառներն ու պատճառները պարզվում են, քննություն է կատարվում:



























