Հորդանանի Պետական անվտանգության դատարանը երկուշաբթի դատավճիռ է կայացրել երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր ներգրավված են անվտանգության ծառայությունների կողմից ապրիլի 3-ին բացահայտված թագավոր Աբդուլլահ II-ի դեմ դավադրության մեջ, հաղորդում է Sky News Arabia-ն:
Դրա տվյալներով՝ ամբաստանյալները՝ Հորդանանի միապետի գրասենյակի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Բասեմ Ավադալլահը եւ թագավորական ընտանիքի անդամ շերիֆ Հասան բեն Զաիդը, մեղավոր են ճանաչվել «Հորդանանի հասարակության անվտանգությունն ու կայունությունը խաթարելու եւ թագավորական ռեժիմի դեմ ապստամբություն հրահրելու» մեջ եւ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:



























