Իրաքի առողջապահության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների հրդեհ է բռնկվել չորրորդ հարկում:
Շենքում գտնվող բոլոր մարդկանց տարհանել են:
Միջադեպի պատճառները պարզվում են:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:



























