Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ Օմանի սուլթան Հայսամ բին Թարեք Ալ Սայիդը հուշագիր են կնքել համատեղ համակարգող խորհուրդ ստեղծելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սաուդական տպագորության գործակալությունը հայտնել է, որ խորհրդի նպատակն է ամրապնդել քաղաքական եւ տնտեսական կապերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հարցով Էր Ռիադի եւ Մասկատի համակարգումը:

Մի շարք փաստաթղթեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մասին:

Սա սուլթանի առաջին արտասահմանյան այցն է կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից եւ առաջին անձնական հանդիպումն այն բանից հետո, երբ Հայսամ բին Թարեք Ալ Սայիդը գլխավորեց օսմանական պետությունը 2020 թվականի հունվարին: