Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 18-րդ գիտական աստիճանը կստանա: Հուլիսի 14-16-ին ԱՄՆ այցի ժամանակ նրան կշնորհվի Ջոն Հոփքինսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից եւ Վաշինգտոնում համատեղ ասուլիսից հետո ամերիկյան կողմը ընթրիք կկազմակերպի Մերկելի եւ նրա ամուսնու՝ Յոահիմ Զաուերի համար:





























