Մի քանի օտարերկրյա զբոսաշրջիկ է արտաքսվել Բալիից կորոնավիրուսի կանոնների խախտելու համար, հայտնում է AFP-ն:
Իշխանությունները հայտնել են, որ առանց դիմակների բերման ենթարկվելուց հետո Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից եւ Իռլանդիայից ժամանած զբոսաշրջիկներին նստեցրել են ինքնաթիռներ եւ տուն ուղարկել:
«Նրանք խախտել են վիրուսներին վերաբերող նվազագույն կանոնները, որոնք պահանջում են դիմակներ կրել արտակարգ իրավիճակների սահմանափակումների ժամանակ»,- ասել է Բալիի իրավական և արդարադատության վարչության ղեկավար Ջամարուլի Մանիհուրուկը, ով վերահսկում է միգրացիոն ծառայությունը:
Նա հավելել է, որ դրական արդյունք ցույց տալուց հետո կարանտին անցնելուց հրաժարված ռուս կինը նույնպես պետք է արտաքսվի ապաքինվելուց հետո:
Այս չորսն առաջին օտարերկրացիներն են, ովքեր արտաքսվել են Բալիից Covid-19-ի հետ կապված կանոնների խախտման համար:





























