Չինուհին որոշել է յուրօրինակ կերպով վրեժ լուծել իրեն լքած ընկերոջից: Նա ընկերոջից խնդրել է վարձակալել նախկին սիրեցյալի ավտոմեքենան եւ միտումնավոր 49 անգամ անցել է կարմիր լույսի տակով, հայտնում է Global Times-ը:
Ոստիկանության կողմից հարցաքննությունից հետո պարզվել է, որ կինը դա արել է ի հեճուկս իր նախկինի, որպեսզի նրան տուգանեն կլորիկ գումարով: Բայց արդյունքում «վրիժառուն» եւ նրա օգնականը ձերբակալվել են:





























