Իրաքի Դի Քար հարավային նահանգի Էն Նասրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հիվանդանոցում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Մոտ 70 մարդու հաջողվել է փրկել, երկուշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նախնական տեղեկատվությամբ՝ հրդեհի պատճառը «Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում թթվածնի բալոնի պայթյունն է եղել։ Կադրերում, որոնք տարածել է հեռուստաալիքը, երեւում է, թե ինչպես է բոցը համակում շենքի բոլոր մասնաճյուղերը։ Տասնյակ մարդիկ ներկա պահին փակված են հիվանդանոցում։ Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի տարածումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պատահածի առնչությամբ  տարածաշրջանի առողջապահության նախարարությունը արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարել։ Ինչպես հավաստիացնում են տեղի լրատվամիջոցները, արաբական հանրապետության վարչապետ Մուսթաֆա ալ Քազիմին մեկնել է դեպքի վայր։

Սա առաջին նման միջադեպը չէ Իրաքում կորոնավիրուսով հիվանդների համար հաստատությունում։ Ապրիլի 24-ին «Իբն ալ Խաթիբ» հիվանդանոցում հրդեհի հետեւանքով զոհվել է 82 մարդ, տուժել է ոչ պակաս, քան 110 մարդ։