Ֆրանսիայի հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Google-ին 500 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters-ը:

Ըստ ֆրանսիական գերատեսչության՝ ընկերությունը չի կատարել Google-ի ծառայություններում լրատվամիջոցներին դրանց նյութերի օգտագործման համար վճարումներ կատարելու իշխանությունների պահանջները:

Կարգավորիչն ընկերությանը երկու ամիս ժամանակ է տվել՝ պայմանները կատարելու համար, ընդ որում, պայմանների խախտման դեպքում տուգանքի չափը կարող է օրական աճել 900 հազար դոլարով: