Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով բանակցություններ է վարելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, համեմատել է եղանակը Սանկտ Պետերբուրգում եւ Մինսկում, հաղորդում է RT-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում «դեռ տանելի է»:
«Մեզ մոտ անտանելի է: Ստվերում՝ +30»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն երեքշաբթի աշխատանքային հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում:





























