Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ ԵՄ երկրներն իրավունք ունեն COVID-19-ի պարտադիր պատվաստում մտցնել: յս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը կարեւորագույն խնդիր է համարում պատվաստումը շարունակելը: Անդամ երկրներից է կախված, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն բնակչությանը պատվաստելու համար»,-ասել է նա:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ հուլիսի վերջ պատվաստել մեծահասակների 70 տոկոսին:

ԵՄ-ում պատվաստման արշավը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից:

Երկուշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ բոլոր 27 երկրներն արդեն ստացել են պատվաստանյութի բավարար չափով դեղաչափ, որպեսզի պատվաստեն բնակչության 70 տոկոսին: