Երեքշաբթի երեխաներ տեղափոխող ավտոբուսն այրվել է Իտալիայի հյուսիսում, ուղեւորների շրջանում տուժածներ չկան, հաղորդում է հրշեջ ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դեպքը տեղի է ունեցել Լեքո նահանգում՝ Կոմո լճի ափին:
Corriere della Sera թերթի հաղորդմամբ՝ վարորդը հասցրել է սրահից դուրս բերել բոլոր 25 երեխաներին, որից հետո տրանսպորտային միջոցն ամբողջությամբ այրվել է: Ավտոբուսը տեղափոխում էր երեխաներին դեպի ամառային ճամբար:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պայթած անիվի պատճառով: Հաշվի չառնելով կարճաժամկետ խուճակը՝ ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր ժամանակ բժիշկներն օգնություն են ցուցաբերել երեք ավտոմեքենաների վարորդներին, որոնք երթեւեկում էին ավտոբուսի հարեւանությամբ: Նրանք թույլ թունավորում են ստացել:
Թունելով հրդեհը մարելու համար ներգրավվել է հինգ մարտական ջոկատ: Արտակարգ պատահարի վայրից լուսանկարներում երեւում է ամբողջությամբ այրված ավտոբուսը, իսկ դրա շուրջ ասֆալտը ծածկված է հրդեհը մարելու փրփուրով:





























