Արեւմուտքն անհատական ահաբեկչության է անցել այն բելառուսների նկատմամբ, ովքեր սատարում են ներկայիս կառավարությանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անընդհատ եւ այն ժամանակ էլ ձեզ հետ քննարկում էինք»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ դիմելով Պուտինին: - Ո՞րն է լինելու հաջորդ փուլը Բելառուսում, այսպես կոչված գունավոր Բելառուսի կամ ապստամբության: Ամեն ինչ սկսվեց ապստամբությունից: [Հիմա] նրանք անցել են անհատական տեռորի... Եվ ամեն օր զարգացում է նկատվում: Անհատական տեռորն այն մարդկանց նկատմամբ, ովքեր անկեղծ խոսում էին, այն մարդկանց դեմ, ովքեր տեր էին կանգնում պետությանը եւ պետականությանը, այժմ անցել են պատգամավորներին»:
«Մենք սկսել ենք շատ ակտիվ աշխատել այդ բոլոր ՀԿ-ների, այսպես կոչված, արեւմտյան լրատվամիջոցների մասով, որոնք մեզ այստեղ ժողովրդավարություն էին նվիրում, իսկ իրականում ներդնում էին, եւ՝ ոչ թե ժողովրդավարություն, այլ այս տեռորը»,- ասել է Լուկաշենկոն:
«Ուստի եթե դուք, իսկ դուք, իհարկե, տեղեկացված եք, տեսնում եք, թե ինչ է կատարվում, պետք է հասկանաք, որ մենք այլ կերպ չենք կարող վարվել, քանի որ այս զզվելի մեկ ու կես հազար շահույթ չհետապնդող կազմակերպությունները, պարզվում է, ֆինանսավորվել են դրսից, իսկ մենք բոլորս մտածում ենք՝ դե լավ, ժողովրդավարություն է, եկեք խոսենք, եկեք համագործակցենք, ահա եւ ստացանք համապատասխան արդյունքը»,- հայտարարել է նա:
Լուկաշենկոն նշեց, որ, միեւնույն է, «դա աղետ չէ, այդ տեռորը եւ այլն. մենք գլուխ կհանենք, գլխավորը տնտեսությունն է»: «Եթե մենք Ռուսաստանի հետ միասին կարողանանք դիմակայել այս տնտեսական հարվածին, չէ որ նրանք անընդհատ երկարացնում են պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ներդնում են եւ այլն, կարծում եմ, մենք, ինչպես եւ ձեզ ժամանակին ասում էի, այդ մասով անհանգստության առիթ չունենք, ամենք դեպքում, մենք տնտեսությանն ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան Խորհրդային Միությունում, մարդկանց ավելի շատ ենք նայում, կդիմանանք»,- ընդգծել է Լուկաշենկոն:





























