Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում, որը բնակչության թվաքանակով առաջինն է, որոշել են անսովոր ակցիա իրականացնել։ Մարդկանց առաջարկվում է ստերիլացման վիրահատություն անցնել (զրկել երեխա ունենալու հնարավորությունից), ինչի փոխարեն կամավորները ավտոմեքենա կստանան։ Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, «պարգեւների» շարքում նաեւ մոտոցիկլետներ եւ կենցաղային տեխնիկա կա։

Մասնագետների կանխատեսումներով, 2030 թվականին Հնդկաստանի բնակչության թվաքանակը կգերազանցի ներկայիս առաջատար Չինաստանի բնակչությանը, ինչը հնդկական իշխանություններին շատ է անհանգստացնում։ Նորարարները չեն սահմանափակվում նահանգի սահմաններով, կամավորներ կարող են դառնալ բոլոր հնդիկները։