Մեծ Բրիտանիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աշխատել «Թալիբան» շարժման հետ, եթե այն իշխանության գա Աֆղանստանում, ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

«Ինչ ուժեր էլ որ լինեն կառավարությունում, եթե նրանք կոնկրետ միջազգային նորմերի հետեւեն, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը կփոխգործակցի»,- ասել է նախարարը Telegraph թերթի հարցազրույցում։

Ուոլեսի խոսքով՝ ինքը հասկանում է, որ նման որոշումը կարող է միանշանակ արձագանք չունենալ, բայց պրագմատիկ մոտեցումը կարող է դառնալ հիմք ամուր խաղաղության համար։ «Ցանկացած խաղաղ գործընթացում ստիպված ես լինում հաշտվել թշնամու հետ»,- կարծում է քաղաքական գործիչը։

Սակայն, նրա կարծիքով, թալիբները միջազգային ճանաչում են ցանկանում, եւ դրա համար նրանք պետք է հրաժարվեն արմատական մեթոդներից։ «Պետականակերտման համար հարկավոր են ֆինանսավորում եւ աջակցություն, իսկ գլխին ահաբեկչի դիմակով դա չես ստանա»,- նշել է Ուոլեսը։

Աֆղանստանում ընթանում է դիմակայություն կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ, որոնք տիրել են զգալի տարածքների գյուղական շրջաններում եւ հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ երկրից  միջազգային զորակազմի դուրս գալու ֆոնին։ «Թալիբանը» հավաստիացնում է, որ իր հսկողության տակ է հայտնվել արդեն երկրի տարածքի 85 տոկոսը։ Փորձելով դիմակայել դրան՝ Աֆղանստանի անվտանգության ուժերը  ամբողջ երկրում իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ։