Չինաստանի Շենյան քաղաքի սուպերմարկետներից մեկում մսավաճառը դանակով հարձակվել է մարդկանց վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:50-ին:

61-ամյա Տյան ազգանունով տղամարդը վիճել է գնորդներից մեկի հետ խոզի մսի վաճառքի պատճառով: Աշխատակիցը վեճի պահին ձեռքում դանակ է ունեցել, որով էլ  հարված է հասցրել գնորդին: Վերջինս մահացել է: Մսավաճառը որոշել է փախուստի դիմել եւ ճանապարհին վնասել է եւս 8 մարդու, որոնցից մեկը եւս մահացել է: 7 տուժածի հիվանդանոց են տեղափոխել: