Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը երկրին սեփական ճակատագիրը կառավարելու նոր հնարավորություն է տալիս:Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հասկանա, 20-ամյա միջամտությունը խաղաղություն չբերեց:
«Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը երկրին սեփական ճակատագիրը կառավարելու նոր հնարավորություն է տալիս»,-նշել է նա: Վան Ին ընդգծել է, որ Թալիբանը պետք է վերադառնա Աֆղանստանի քաղաքական հուն՝ երկրի եւ ժողովրդի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով:





























