ԵՄ-ն հրապարակել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում ամենահավակնոտ ծրագիրը, որն ուղղված է կանաչ նպատակները կոնկրետ գործողությունների վերածելուն, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը մանրամասն շարադրել է՝ ինչպես ԵՄ 27 երկրները կարող են 2030 թվականին հասնել ջերմոցային գազերի արտանետումների 55 տոկոսով կրճատման իրենց հավաքական նպատակին՝ ի տարբերություն 1990 թվականի մակարդակի:
Դա կբարձրացնի ջեռուցման, փոխադրումների եւ արտադրության, ավիացիան վառելիքի համար ածխածնի արտանետումների գինը:
«Մենք անում ենք դա մարդկությանը շանս տալու համար»,-ասել է ԵՀ փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը:
ԵՄ երկրներից մեկից դիվանագետն ասել է, որ փաթեթի հաջողությունը կարող է կախված լինել իրատեսական եւ սոցիալապես արդար լինելու դրա ունակությունից առանց տնտեսությունն ապակայունացնելու: «Նպատակն է զարգացնել տնտեսությունը, ոչ թե կանգնեցնել այն»,-ասել է դիվանագետը:
ԵՄ-ն արտադրում է համաշխարհային արտանետումների միայն 8 տոկոսը, սակայն հույս ունի, որ իր օրինակի հավակնոտ գործողությունների առիթ կլինի մյուս խոշոր տնտեսությունների համար, երբ դրանք հավաքվեն նոյթեմբերին Գլազգոյում կլիմայի թեմայով ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ:
«Եվրոպան առաջին մայրցամաքն էր, որը հայտարարել էր 2050 թվականին իր կլիմայական չեզոքության մասին, եւ այժմ մենք առաջինն ենք, որ հստակ ճանապարհային քարտեզ ենք նախագծել»,-հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Դեռեւս ԵՄ-ն կրճատել է արտանետումները 24 տոկոսով՝ ի տարբերություն 1990 թվականի, սակայն ակնհայտ քայլերի մեծամասնությունը, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի արտադրության համար ածխի օգտագործման կրճատումը, արդեն ձեռնարկվել են:





























