Մի5 ղեկավար Քեն ՄքՔալումը բրիտանացիներին զգոնության կոչ է արել «թշնամական պետությունների» կողմից սպառնալիքի հետ կապված: Այդ թվում նա նշել է ապատեղեկատվությունը, լրտեսությունն ու միջամտությունը ՄԲ քաղաքականությունը: Այդ երկրների թվում նա նշել է Ռուսաստանն ու Չինաստանը, հաղորդում է BBC-ը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ սպառնալիքները կարող են ազդել բոլորի վրա:

Նրա խոսքով՝ այդ սպառնալիքներն ազդում են ՄԲ-ում հանրային ծառայությունների եւ աշխատատեղերի վրա եւ կարող են նույնիսկ հանգեցնել մարդկանց մահվան: