«Թալիբանի» ահաբեկիչները բարձրացրել են իրենց դրոշը Աֆղանստան-Պակիստան սահմանին խոշորագույն անցակետի վրա: Աֆղանստանի իշխանությունները հերքում են անցակետի նկատմամբ հսկողությունը կորցնելու հանգամանքը, հաղորդում է BBC-ն:

Թալիբների կողմից սահմանամերձ անցակետի գրավումը հաստատել են պակիստանցի պաշտոնյաները: Պակիստանի կողմից հանրությանն ու լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ սահմանամերձ անցակետին: Երկրի իշխանություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում:

Մյուս կողմից Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Տարեք Արիանը Ֆրանսի հետ զրույցում ասել է, որ սահմանին եղել է ինչ-որ շարժ, սակայն աֆղանական զորքերը հետ են մղել հարձակումը:

«Թալիբանի» ներկայացուցիչ Զախիբուլախա Մուջախիդը նաեւ հայտարարել է, որ շարժման հսկողության ներքո է անցել Քանդագար գավառում Վեշ սահմանամերձ գյուղը: Նա երաշխավորել է անցակետով անցնող ապրանքներով բեռնատարների անվտանգությունը:

BBC-ի աղբյուրներն ասում են, որ թալիբներին հաջողվել է գրավել անցակետն առանց մարտերի, սակայն Աֆղանստանի իշխանությունները պնդում են, որ պահպանում են վերահսկողությունը անցակետի նկատմամբ: Ավելի ուշ թալիբները հայտարարել են, որ հսկողություն են սահմանել Սփին Բոլդաքի շրջկենտրոնի եւ Քանդագար գավառի ոստիկանության գլխամասային գրասենյակի նկատմամբ: Դա նույնպես չի հաստատվում այլ աղբյուրներով:

Սփին Բոլդաք անցակետը, եթե թալիբներն, այնուամենայնիվ, հսկողություն են սահմանել այդտեղ, կարեւոր դեր կխաղա նրանց համար ե՛ւ ռազմավարական, ե՛ւ խորհրդանշական առումով: Այդ տարածքով իրականացվում է երկու երկրների միջեւ առեւտրի զգալի մասը, եւ «Թալիբանը» կարող է ստանալ մաքսային շահույթ: Այդ անցակետով ճանապարհը միացնում է աֆղանական Քանդագարը Պակիստանի նավահանգիստների հետ, մինչդեռ Աֆղանստանը չունի սեփական ելքը դեպի ծովը:

Բացի այդ, սահմանի նկատմամբ հսկողությունը հնարավորություն է տալիս «Թալիբանին» ուղիղ մուտք ունենալ դեպի Պակիստան, որտեղ շարժ կա արդեն բազմաթիվ տարիներ:

«Վերջին շաբաթներին «Թալիբանի» ահաբեկիչներին հաջողվել է գրավել մի քանի սահմանամերձ անցակետեր, այդ թվում՝ Իրանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանին: «Թալիբանը» սկսել է շահույթ ստանալ»,-հայտարարել է Աֆղանստանի առեւտրի պալատի ներկայացուցիչ Շագիքուլա Աթաին: