Հոմեոպաթիկ բժիշկը Կալիֆորնիայից առաջինն է դարձել ԱՄՆ-ում, ում դաշնային մեղադրանքներ են առաջադրվել COVID-19-ի դեմ կեղծ պատվաստումների եւ կորոնավիրուսի պատվաստանյութերի կեղծված քարտերի համար:
Նապայից 41-ամյա Ջուլի Ա. Մազին ձերբակալվել էր էլեկտրոնային խարդախության եւ առողջության հետ կապված կեղծ հայտարարությունների մեղադրանքով, ասվում է Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Իշխանությունները Մազիի սխեմայի մասին առաջին անգամ իմացել էին ապրիլին, երբ մի մարդ էր զանգահարել Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության թեժ գիծ: Նրա ընտանիքի անդամները նրանից պատվաստանյութ էին գնել, որոնք «COVID-19-ի վիրուս են պարունակում եւ հակամարմինների արձագանք կառաջացնեն իմունային համակարգում»:
Հաղորդվում է, որ պատվաստանյութի հետ միասին Մազին նաեւ COVID-19-ի դեմ պատվաստումների քարտեր է ուղարկել, որոնցում կեղծ նշվում է, որ Moderna պատվաստանյութ է ներարկվել:
Մոզին հաճախորդներին խոստացել էր, որ պատվաստանյութը «ցմահ իմունիտետ է ապահովում COVID-19-ի դեմ»:





























