Իսրայելը եւ ԱՄԷ-ն կհամագործակցեն Լուսնի վրա վայրէջք կատարելու Beresheet 2 առաքելության հարցում, հաղորդում է MEM-ը:

SpaceIL ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Մորիս Կանն ասել է, որ Իսրայելի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը կաշխատի Աբու Դաբիում տեղակայված G42 ֆիրմայի հետ:

Այժմ ծրագիրն աջակվում է Israel Aerospace Industries-ի կողմից:

Կանը նշել է, որ Beresheet 2-ի թողարկումը կկայանա 2024 թվականի կեսերին:

Ավելի վաղ ԱՄԷ-ն մտել է պատմության մեջ՝ դառնալով առաջին արաբական երկիրը, որը հասել է Մարսի  Amal զոնդի միջոցով, որը պտտվում է Կարմիր մոլորակի շուրջ եւ տվյալներ հավաքում կլիմայի եւ եղանակի մասին: